Պատմական քայլ. Էստոնիայի ԱԳՆ-ն՝ Երևան-Բաքու խաղաղության համաձայնագրի նախաստորագրմասն մասին
Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահքնան Վաշինգտոնում անցկացված եռակողմ հանդիպումից հետո երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը համարում է պատմական քայլ՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը: Այս մասին Էստոնիայի արտգործնախարարը գրել է իր թվիթերյան էջում:
«Պատմական քայլ՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը: Ողջունում եմ երկու կողմերի, ԱՄՆ ղեկավարության, ինչպես նաև մյուս գործընկերների, դրանց թվում՝ Եվրամիության հետևողական ջանքերը: Այժմ կարևոր է լիարժեք և արագորեն իրականացնել բոլոր համաձայնեցված քայլերը՝ հարթելով տարածաշրջանում երկարատև խաղաղության ճանապարհը»,-նշել է նա:


