երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
Պատգամավորների երդման տեքստը կփոփոխվի․ ԱԺ նախագահ

Պատգամավորների երդման տեքստը կփոփոխվի․ ԱԺ նախագահ

Ազգային ժողովի օրակարգ կբերվի օրենսդրական նախաձեռնություն, որով նախատեսվում է փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում և փոխել պատգամավորների երդման տեքստը։ Այս մասին տեսանյութում հայտնել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ պատգամավորների երդման նոր տեքստը կլինի ավելի համահունչ այսօրվա իրականությանը, Հայաստանի պետականությանը և գործող օրենսդրությանը։

«Պատգամավորների երդման տեքստը կփոփոխվի։ Այն կդառնա շատ ավելի համահունչ այսօրվա իրականությանը, այսօրվա իրական պետությանը և մեր օրենսդրությանը»,-նշել է Սիմոնյանը։

ԱԺ նախագահը հավելել է, որ երդման նոր տեքստում անդրադարձ կլինի նաև հայ ժողովրդի համար կարևոր արժեքներին։

«Մեր հայ ժողովրդին բնորոշ և հայ ժողովրդի համար կարևոր բաների մասին կլինի տեքստը, որը ես քիչ անց կտեղադրեմ, նաև կարող եք ծանոթանալ այդ տեքստի հետ»,-ասել է նա։

 

  • Կիսվել: