«Փաստ». Նախագահը հասկացրել է Փաշինյանին, որ չի պատրաստվում ստանձնել սոսկ «մարդ դիմավորողի» դերը
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին հաճախ է խոսվում այն մասին, որ ԵԱՏՄ գագաթաժողովի հետ կապված արարողակարգային խախտումներ են եղել. ի մասնավորի, տարակուսանքի տեղիք է տվել այն հանգամանքը, որ Ռուսաստանի կամ Իրանի նախագահներին օդանավակայանում դիմավորում է Սահմանադրությամբ 7-րդ պաշտոնյան։
Պարզվում է, սակայն, որ այս թեմայով կուլիսային լուրջ խնդիրներ են եղել։ «Փաստ» թերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ, ի սկզբանե Նիկոլ Փաշինյանը դիմել է նախագահ Արմեն Սարգսյանին, որ ՀՀ ժամանող նախագահներին՝ մասնավորաբար Պուտինին ու Ռուհանիին նա դիմավորի օդանավակայանում, հետո նաեւ ճանապարհի, քանի որ ինքը գերզբաղված է գագաթաժողովի կազմակերպչական հարցերով։
Սակայն, մեր տեղեկություններով, նախագահը չափազանց քաղաքավարի հասկացրել է, որ չի պատրաստվում ստանձնել սոսկ «մարդ դիմավորողի» դեր, թեկուզ խոսքը այլ երկրների նախագահների մասին է»։
Մանրամասները՝ այսօրվա համարում: