շաբաթ, մայիս 3
3 / 5 / 2025
Պաշտոններից հրաժարվելու դեպքում անգամ՝ հավատարիմ կմնանք կոալիցիոն հուշագրին և մայրաքաղաքը չենք տա ռուսահպատակներին. Արամ Սարգսյան

Պաշտոններից հրաժարվելու դեպքում անգամ՝ հավատարիմ կմնանք կոալիցիոն հուշագրին և մայրաքաղաքը չենք տա ռուսահպատակներին. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցությունը Երևան քաղաքում կոալիցիա չի կազմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ պաշտոններ ունենալու մոլուցքով։ Այս մասին գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը:

«Մենք գաղափարական ենք, պաշտոններից հրաժարվելու դեպքում անգամ՝ հավատարիմ կմնանք կոալիցիոն հուշագրին և մայրաքաղաքը չենք տա ռուսահպատակներին։ Հույս չունենաք...»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանը, ով թաղապետարանի աշխատակիցների հետ ծեծել էր ակտիվիստ Արթուր Չախոյանին, «Հանրապետություն» կուսակցությունից է։

  • Կիսվել: