ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
Պաշտոնակռիվ է, գալու են ԱԺ «մենք դեպուտատ ենք» դեմքի արտահայտությամբ. Ալեն Սիմոնյան

Պաշտոնակռիվ է, գալու են ԱԺ «մենք դեպուտատ ենք» դեմքի արտահայտությամբ. Ալեն Սիմոնյան

Ես համբերություն եմ ցանկանում իմ գործընկերներին՝ պարոն Ռուբինյանին, Կոնջոյանին, Վահագ Ալեքսանյանին, գուցե չհավատաք, բայց անկեղծ ուրախ եմ այդ սերնդափոխության այդ ավանդույթը ներդնելու հետ կապված, որովհետև մենք միասին արեցինք մի բան, որ Ազգային ժողովը իր ցիկլը ավարտեց, Ազգային ժողովի նախագահը իր պաշտոնը մինչև վերջ պաշտոնավարեց։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը;

«Ինչո՞ւ մինչև այսօր դա չէր լինում, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ստաբիլ երկիր չէր քաղաքական առումով և հիմա այդ սերնդափոխությունն է ապահովվում։ Ինչ-որ մի ժամանակ անց պարոն Ռուբինյանին և մյուս փոխնախագահներին, միգուցե ուրիշ մարդ փոխարինի։ Ինչ-որ մի պահ կգա, երբ ինչ-որ ընդդիմություն կհաղթի և մենք կշնորհավորենք այդ ընդդիմությանը իշխանություն դառնալու համար։ Այս ցիկլերն է պետք ապահովել, որպեսզի մենք պետություն ձևավորենք, պետություն ունենանք։

Դժվար է լինելու, շատ դժվար է լինելու, որովհետեւ չքաղաքական են իրենք, քաղաքական չեն, նաև պարտված են, ջախջախված են, ու իրենք գալու են այստեղ ենթագիտակցորեն փորձելով ապացուցել, որ իրենք ուժեղ են կամ իրականում չեն պարտվել։

Իրենց ճղում էին, ի՞նչ ենք ունենալու 10 օր հետո, ասել եմ՝ ինչ են ունենալու, 29 մանդատ են ունենալու։ Կգան, խելոք կնստեն, խելոք գալու են, կամ այդ կլոունադան, որ դե եկեք մի հատ հավաքվենք, քննարկենք՝ մանդատները վերցնելու ենք, թե չենք վերցնելու։ Գժի տե՞ղ եք դրել հայ ժողովրդին, հայ ժողովուրդը բնատուր իմաստություն ունի։ Պաշտոնակռիվ է, գան այստեղ պաշտոն ունենան, «մենք դեպուտատ ենք» դեմքի արտահայտությունով, ման գան»,–ասաց նա։

  • Կիսվել: