Փաշինյանը Պուտինին ճանապարհելուց առաջ և մեկ տետ-ա-տետ հանդիպում ունեցավ նրա հետ
Փաշինյանը Պուտինին ճանապարհելուց առաջ և մեկ տետ-ա-տետ հանդիպում ունեցավ նրա հետ։
«Եւս մեկ մեկուկես ժամանոց հանդիպում ունեցա ՌԴ նախագահի հետ: Հանդիպումը կայացավ «Զվարթնոոց» օդանավակայանում: Հայ-ռուսական հարաբերությունները հուսալի եւ դրական հունի մեջ են»,- գրել է Փաշինյանը իր ֆեյսբուքում:
Ի դեպ նշենք, որ ըստ մամուլում շրջանարվող լուրերի Պուտինը Երևանից մեկնելուց առաջ ՌԴ դեսպանատանը հանդիպում է ունեցել ՀՀ կալանավորված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ։
PrimeNews-ին սակայն դեռ չի հաջողվել ճշտել լուրի իսկությունը Քոչարյանի գրասենյակից։