Փաշինյանը «փայլուն» է որակել իր ու Պուտինի զրույցը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զրույցը փայլուն է որակել: Այս մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում՝ մասնավորապես նշելով.
«Փայլուն զրույց ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մեր ռազմավարական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում»: