Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:
Կառավարությունից հայտնում են, որ վարչապետը Փարիզում կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին:
Վարչապետը սոցցանցի իր էջում ինքնաթիռից տեսանյութ է հրապարակել։
«Աշխատանքային այցով մեկնում եմ Փարիզ, որտեղ հանդիպում եմ ունենալու նախագահ Մակրոնի հետ»,- ասել է Փաշինյանը։



