շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Փաշինյանը կոչով դիմել է Ռուսաստանից եկածներին և Արցախից տեղահանվածներին

Փաշինյանը կոչով դիմել է Ռուսաստանից եկածներին և Արցախից տեղահանվածներին

Բոլոր ոլորտներում արդարություն է հաստատվելու: Այս մասին այսօր ՔՊ-ի ամփոփիչ նապընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է վարչապխետ Նիկոլ Փաշինյանը:
 
Նրա խոսքով՝ Հայաստանում գործող դատաիրավական մաֆիան խաղում է ժողովրդի նյարդերի հետ, և արդարադատության համակարգը պետք է տեսանելի, ընդունելի, հասկանալի լինի ժողովրդի համար: Վարչապետն ասել է, որ ինքը բազմագլուխ մաֆիայի շատ գլուխներ կտրել է, և ժողովրդի քվեն ակնկալում է մաֆիայի վերջին երեք գլուխները կտրելու համար:
 
Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի ներքաղաքական կյանք լրտեսական օրակարգեր ներմուծողները պետք է պատասխանատվության ենթարկվեն:
 
Նա նաև կոչով դիմել է Ռուսաստանից եկած մարդկանց. «Համոզված եմ, որ ՌԴ-ից եկած բազմաթիվ մարդիկ են այստեղ․ ձայն տվեք, ցուցադրեք ձեր ներկայությունը, սիրելի՛ հայրենակիցներ։ Իսկ նրանց, ովքեր այստեղ չեն, ուզում եմ ասել հետևյալը․ եթե արդեն մի քանի ժամ, մի քանի օր ՀՀ-ում եք, նշանակում է՝ մի քանի ժամ, մի քանի օր վայելում եք ազատությունը։ Ուրեմն տեր կանգնեք այն ազատությանը, որը ստեղծել ենք նաև ձեզ համար։ Տեր կանգնեք այն պետությանը, որը նաև ձերն է։ Վերադարձե՛ք, ձեր հայրենիքը սիրում է ձեզ և սպասում է»:
 
Վարչապետը կոչով դիմել է նաև Արցախից տեղահանված հայերին․ «Ուզում եմ կոչով դիմել Ղարաբաղի մեր քույրերին և եղբայրներին։ Դուք այստեղ տնվոր չեք, դուք այստեղ տան տեր եք, դուք տանն եք, պետության և հայրենիքի՝ ՀՀ հպարտ քաղաքացի եք։ ՀՀ կառավարությունը պլանավորում է առաջիկա տարում 800 միլիարդ դրամ հատկացնել, որ դուք ապրեք, տնավորվեք, արմատավորվեք ձեր հայրենիքում»։

  • Կիսվել: