երեքշաբթի, սեպտեմբեր 22
22 / 9 / 2026
Փաշինյանը խնդիր է դրել, կամ իր առաջ են դրել, որ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնի, բերի մի ուրիշ ուժ. Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը խնդիր է դրել, կամ իր առաջ են դրել, որ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնի, բերի մի ուրիշ ուժ. Իշխան Սաղաթելյան

Ամեն ինչ այնքան պարզ ու ակնհայտ է, Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել, կամ իր առջև են խնդիր դրել, որ ռուսական ազդեցությունը Հայաստանում չեզոքացնի և այն փոխարինի այլ ուժերով։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Խոսքը ոչ միայն երկաթուղու մասին է, այլ նաև ռուսական ռազմաբազայի, ու դա ամենևին պատահական չէր: Այն ամենը, ինչ տեղի է ունենում, շատ հստակ է, Հայաստանի իշխանությունները իրենց վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանը ներքաշում են նոր ավելի ծանր արկածախնդրության մեջ, որը բերելու է անվտանգային և տնտեսական լուրջ խնդիրների ու թեմաների:

Ամենևին պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է կառավարմանը Ղազախստանին հանձնելու մասին, պարզ է, որ ամեն ինչ անելու են կառավարումը վերցնելու, որն էլ ունենալու է իր հետևանքները»,- նշել է Սաղաթելյանը:

  • Կիսվել: