Փաշինյանը հերքեց տեղեկությունները, թե Ալեն Սիմոնյանը ցանկացել է Մեծ Բրիտանիայում դեսպան նշանակվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հերքեց տեղեկությունները, թե Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցանկացել է նշանակվել Հայաստանի դեսպան Մեծ Բրիտանիայում։
«Ճիշտ չի տեղեկությունը, թե Ալեն Սիմոնյանը ցանկացել է Մեծ Բրիտանիայում դեսպան նշանակվել»,- ասաց Փաշինյանը։



