չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Քննարկվել են Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը:

«Զրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին անցած Կուրբան բայրամ տոնի կապակցությամբ, անդրադարձ է կատարվել Թուրքիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին:

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է՝ ուղղակի առևտրի մեկնարկին ուղղված քայլերի միջոցով։

Նա ընդգծել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար և միշտ կաջակցի այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին», - ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: