Փաշինյանը դատվել է այդ քրեական գործով որպես զանգվածային անկարգություններ հրահրnղ և կազմակերպող անձ․ Քոչարյանը՝ «Մարտի 1»-ի գործի մասին
Այսօր «Արմենիա» ՀԸ-ի եթերում ՀՀ երկրորդ նախագահ, Հայաստան խմբակցության վարչապետի թեկնածուՌոբերտ Քոչարյանը պատասխանել է հարցին, թե ինչու «Մարտի 1»-ի գործով հայց չի ներկայացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։
Ի պատասխան՝ Քոչարյանն ասել է. «Բայց ես ո՞նց պետք է դիմեի դատարան ու ինչի համար: Փաշինյանը դատվել է այդ քրեական գործով որպես զանգվածային անկարգություններ հրահրող և կազմակերպող անձ։ Հիմա իրենք հղում են անում, թե կա Եվրադատարանի որոշում, որում իբրև նա արդարացվել է։ Ոչ, ինքը երեք ատյաններով ճանաչվել է մեղավոր, դատվել է, հետո համաներման` ինձ համար տարօրինակ տարբերակով հայտնվել է ազատության մեջ։
Եվրադատարանի որոշումը տարօրինակ է հետևյալ պատճառով։ Դա, ըստ էության, եղել է «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի», որովհետև ՀՀ-ն որևէ փաստարկ չի բերել իր շահերը պաշտպանելու համար։ Դա և՛ պաշտոնական դիրքի չարաշահում է, և՛, կարծում եմ, կլինեն այլ քրեական հոդվածներ, որոնք հետագայում կիրառվելու են»:



