Փաշինյանն ու Էրդողանը նշել են, որ շարունակելու են ջանքերը տարածաշրջանային խաղաղության համար
Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին եւ տարածաշրջանային հարցերի:
Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարերն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը:
Կողմերը նշել են, որ շարունակելու են դիվանագիտական ջանքերն այս ուղղությամբ:
Այս նյութը հասանելի է նաևРусский