Փաշինյանն օգոստոսի 9-ին Վաշինգտոնից ուղիղ եթերում կպատասխանի ԶԼՄ-ների հարցերին
Սպիտակ տանը կայացած հանդիպումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 9-ին` Երևանի ժամանակով առավոտյան 08:00-ին, Վաշինգտոնից ուղիղ եթերում կպատասխանի Կառավարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների կողմից նախապես ուղարկված հարցերին: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
՛՛Կառավարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչները հարցերը կարող են ուղարկել [email protected] հասցեին` Երևանի ժամանակով մինչեւ ժամը 02:00-ն: Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղղել մեկական հարց:
Հարցուպատասխանը կհեռարձակվի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջով և Կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով՛՛,-նշել է նա:


