երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
Փաշինյան-Ալիև հանդիպմանը կքննարկվի խաղաղ համաձայնագրի հարցերով խմբի ստեղծումը

Փաշինյան-Ալիև հանդիպմանը կքննարկվի խաղաղ համաձայնագրի հարցերով խմբի ստեղծումը

Ադրբեջանի նախագահի օգնական, վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների ուղղությունները.

«Այս ամսվա վերջին Բրյուսելում տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը:Մենք հուսով ենք, որ այս հանդիպմանը կհամաձայնեցվի կազմակերպել աշխատանքային խումբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստման համար։

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները կհանդիպեն Մոսկվայում, կքննարկեն տրանսպորտային կապի և սահմանազատման հարցերը»,- ասել է նա:

  • Կիսվել: