երկուշաբթի, սեպտեմբեր 14
14 / 9 / 2026
Պարտադի՞ր է Հայաստանի վրա սանձազերծված պատերազմի, հարձակման օրն ամեն տարի ֆեստիվալով, կամ չգիտեմ՝ ինչով նշել. Քրիստինե Վարդանյան

Պարտադի՞ր է Հայաստանի վրա սանձազերծված պատերազմի, հարձակման օրն ամեն տարի ֆեստիվալով, կամ չգիտեմ՝ ինչով նշել. Քրիստինե Վարդանյան

Մենք չենք հասկանում՝ պարտադի՞ր է Հայաստանի վրա սանձազերծված պատերազմի, հարձակման օրն ամեն տարի ֆեստիվալով, կամ չգիտեմ՝ ինչով նշել, ԱԺ-ում հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Դա պարտադի՞ր պայման է, ուրիշ օր չկա՞ էդ 365 օրվա մեջ»։

Հիշեցնենք՝ Երևանում երեկ անցկացվեց «Tour of Armenia»-ի մրցափուլը։

2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը Հայաստանի դեմ պատերազմ էր սանձազերծել, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ 224 զոհ, դիրքային և տարածքային կորուստներ։

  • Կիսվել: