Պարգևատրումների ֆոնդը վերացնելու՞ եք. հարց` Ռուբինյանին
Դուք գիտեք, որ պարգևավճարների առումով կա ներդրված համակարգ կառավարության կողմից, որը հիմնված է կատարողականի գնահատման վրա և Ազգային ժողովը դրա մաս է, սա շարունակվելու է և այս առումով փոփոխություններ չեն լինելու վերջին ամիսների համեմատ։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 3–ին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ինքը պարգևատրումների ֆոնդը վերացնելու է։



