կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Պահանջում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այցելեն Գարեգին Բ-ին և հայտնեն իրենց լիակատար աջակցությունը. Ռուբինյան

Պահանջում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այցելեն Գարեգին Բ-ին և հայտնեն իրենց լիակատար աջակցությունը. Ռուբինյան

Պահանջում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, հետևելով Լևոն Տեր-Պետրոսյանի օրինակին, նույնպես անհապաղ այցելեն Գարեգին Բ-ին և հայտնեն իրենց լիակատար աջակցությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՔՊ-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը: 
 
«Նրանք նույնքան արդար և առանց ընտրակեղծիքների են ընտրվել նախագահ, որքան Վեհափառը կուսակրոն է:
 
Նրանք նույնքան լեգիտիմ նախագահներ են եղել, որքան Վեհափառը կաթողիկոս է:
 
Նրանց այցելությունն ու աջակցությունը կլինի տրամաբանական և, իհարկե, չափազանց բարոյական:
 
Ինչպես կասեր «օտարերկրյա ուժային կենտրոնների» հետ պարբերաբար շփվող և նրանց ուղերձները մեր հանրությանը փոխանցող Բագրատ սրբազանը` հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»,-գրել է նա:

  • Կիսվել: