Որոշ ընտրատեղամասերում «Բարգավաճ Հայաստան»-ի քվեներն անվավեր են ճանաչվել
Որոշ ընտրատեղամասերում «Բարգավաճ Հայաստան»-ի քվեներն անվավեր են ճանաչվել։ Այս մասին հայտնել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։
Սոցցանցի իր էջում նա, մասնավորապես, գրել է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ մարտերը շարունակվում են։
Անվավեր են ճանաչվել Նուբարաշեն թաղամասում գտնվող՝ 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները։Բարգավաճ Հայաստանը 10/51 տեղամասում ստացել էր 131 քվե: Հաջորդը՝ անվավեր է ճանաչվել 35/ 65 տեղամասի արդյունքերը։
Բարգավաճ Հայաստանը 35/ 65 տեղամասում ստացել էր 82 քվե:
Էսքանից հետո արդար ու թափանցիկ ընտրություններ լինելու մասին խոսք լինել չի՛ կարող»:
Ավելի վաղ ԿԸՀ-ն հայտնել էր, որ անվավեր են ճանաչվել 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները:



