ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
 Որոշ թաղապետերի «երգը երգված է».«Իրավունք»

Որոշ թաղապետերի «երգը երգված է».«Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքապետարանի կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն` խորհրդարանական ընտրություններից հետո խաղաղ չի լինելու որոշ վարչական շրջանների ղեկավարների համար: Ինչպես ասում են չար լեզուները, ընտրություններից հետո՝ քաղաքային իշխանությունում սպասվում է կադրային ջարդ:

Այն, որ նախընտրական թոհուբոհի մեջ որոշ թաղապետերի նյարդերն այլեւս տեղի են տալիս, եւ որ դա քաղաքապետն ու իշխանությունները չեն ների, միանշանակ է: Մնում է հետեւել հետընտրական շրջանին, որպեսզի ավելի պատկերավոր հասկանալ, թե որ վարչական շրջանն է լավ աշխատել ընտրություններին:

Սակայն այն փաստը, որ որոշ վարչական շրջանների ղեկավարներ իսկապես չեն աշխատում ո՛չ ՔՊ-ին ձայներ բերելու համար, ո՛չ էլ իրենց աշխտանքային պարտավորություններին հարիր, արդեն իսկ ցուցակագրված է ու անհետեւանք չի մնա»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: