շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Օրինախախտները կարող են Փաշինյանի մուրճը դաջել իրենց մարմնի մի հատվածին, որ վախի մթնոլորտը հանկարծ չպակասի. Ալեքսանյան

Օրինախախտները կարող են Փաշինյանի մուրճը դաջել իրենց մարմնի մի հատվածին, որ վախի մթնոլորտը հանկարծ չպակասի. Ալեքսանյան

Բոլոր օրինախախտները պետք է ապրեն, պետք է քնեն ու պետք է արթնանան վախի մթնոլորտում, այս մասին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝  արձագանքելով դիտարկմանը, թե ինչու էր Փաշինյանը դարձյալ հիշել իր «պողպատե մանդատ» մուրճը և լուսանկար հրապարակել։

«Բոլոր օրինախախտները մշտապես պետք է ապրեն վախի մթնոլորտում։ Բոլոր այն մարդիկ, որոնք գործում են մեր պետականության դեմ, մշտապես պետք է ապրեն, պետք է քնեն ու պետք է արթնանան վախի մթնոլորտում։ Ու որպեսզի այդ մթնոլորտը նրանց համար ամբողջական լինի, կարող են այդ մուրճն իրենց մարմնի մի հատվածին դաջել, որ այդ մթնոլորտը հանկարծ իրենցից չպակասի»,-ասաց Ալեքսանյանը։

  • Կիսվել: