երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Օրենքը խախտող պաշտոնյաներն էլ շարունակում են խախտել այն՝ մեծամասամբ լինելով պաշտոնյաներ․ Արսեն Թորոսյանը՝ փարոսիկների անհարկի կիրառման մասին

Օրենքը խախտող պաշտոնյաներն էլ շարունակում են խախտել այն՝ մեծամասամբ լինելով պաշտոնյաներ․ Արսեն Թորոսյանը՝ փարոսիկների անհարկի կիրառման մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի գնահատմամբ՝ կարմիր-կապույտ առկայծող փարոսիկների՝ տարբեր պաշտոնյաների կողմից ապօրինի օգտագործման հարցը բարձրացնելուց հետո իրավիճակը գրեթե չի փոխվել:

«Անձնապես ինձ ԿԲ նախագահը տեղեկացրել է, որ իր մեքենան համապատասխանեցվել է օրենքին, ինչը գովելի հանգամանք է, բայց ես այդպես էլ ՆԳՆ-ից չեմ ստացել պատասխան իմ պաշտոնական գրությանը, թե ինչու վարչական պատասխանատվություն չի կիրառվում օրենքը խախտողների նկատմամբ»,- Facebook-ում գրել է Թորոսյանը։

Ըստ նրա՝ տարօրինակ էր տեսանյութում ՆԳ նախարարի պատասխանը, ըստ որի՝ «անհրաժեշտությունից ելնելով դրանք կարող են օգտագործվել» (նշվեց դեպքի վայր հասնելու մասին):

«Փաստորեն պատգամավորներն էլ ԱԺ նիստից չուշանալու անհրաժեշտությունից ելնելով կարող են օգտագործել դրանք, որպեսզի քվորումի խնդիր չառաջանա և երկրի օրենսդրական գործունեությունը չխաթարվի։ Ցավալի է, որ նախարարը, որը պետք է խիստ հանձնարարի, որ օրենքը պահպանվի, ինչ-որ անհասկանալի անհրաժեշտությունների է հղում անում։

Կրկնակի ցավալի է, որ օրենքը խախտող պաշտոնյաներն էլ շարունակում են խախտել այն՝ մեծամասամբ լինելով պաշտոնյաներ, որոնք պետք է ապահովեն օրենքների պահպանությունը։

Հ.Գ. ես իմ մեքենային փարոսիկ չեմ դրել և չեմ դնելու, որովհետև չեմ պատրաստվում օրենք խախտել։ Իմ հրապարակային հայտարարությունը պետք է փոխաբերական իմաստով հասկանալ, որ ոչ ոք իրավունք չունի խախտել օրենքը, բայց եթե դրա վրա ոստիկանությունը միտումնավոր աչք է փակում, ապա ինչպես է մյուսներից պահանջելու դրա կամ ՃԵԿ այլ կանոնների պահպանումը»,- նշել է Թորոսյանը։

  • Կիսվել: