Որ պահին գտնենք, որ մեր պաշտոնական հայտարարությունն է պակասում Բաքվից մեր գերիների վերադարձի համար, րոպե առաջ կանենք. Փաշինյան
Ասել եմ և ասում եմ՝ մենք բոլոր աշխատանքային քննարկումներում ու հանդիպումներում գերեվարված անձանց հարցերը բարձրացնում ենք և շնորհակալ ենք այն երկրներին ու կազմակերպություններին, որոնք շարունակում են պահել իրենց օրակարգում այդ հարցը։ Մենք նույն հետևողականությամբ շարունակելու ենք այդ հարցը պահել: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ են COP29-ից առաջ պաշտոնապես հայտարարել գերիների վերադարձի անհրաժեշտության մասին, Փաշինյանը պատասխանեց՝ իրենք գործում են՝ գնահատելով, թե այսօր ինչն արդյունավետ կլինի:
«Որ պահին գտնենք, որ մեր պաշտոնական հայտարարությունն է պակասում, րոպե առաջ կանենք»,-նշեց նա: