Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում արձանագրված առաջընթացը․ ՆԱՏՕ-ի խոսնակ
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում արձանագրված առաջընթացը և շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խաղաղության հասնելու գործում ունեցած ներդրման համար: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթը:
Նրա խոսքով՝ սա նշանակալի քայլ է հարաբերությունների կարգավորման գործընթացում, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության համար։


