ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Ո՞վ տվեց բորենիներին հրաման, որ բռնություն գործադրեն պատգամավորի նկատմամբ. ընդդիմադիր

Ո՞վ տվեց բորենիներին հրաման, որ բռնություն գործադրեն պատգամավորի նկատմամբ. ընդդիմադիր

Համոզված եմ, որ որեւէ հատուկ նշանակության ստորաբաժանում, որեւէ տեղում հայտնվելու համար ստանում է կոնկրետ հրաման կոնկրետ անձից կոնկրետ հիմնավորմամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ դիմելով  ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին:

«Հիմա ով տվեց հրաման, ինչ հիմնավորմամբ 60-ից ավելի բորենիները՝ կարմիր բերետները հայտնվեցին կուսակցության (ՀՅԴ) գրասենյակի առաջ: Ով տվեց հրաման, ինչ հրաման տվեց եւ ինչ հիմնավորմամբ նրանք սկսեցին բռնություն գործադրել ԱԺ պատգամավորի նկատմամբ մայիսի 27-ին եւ փակել Վեհափառի ճանապարհը մայիսի 28-ին: Թե՞ այդ ստորաբաժանումները գործում են ինքնուրույն, առանց որեւէ մեկի հրամանի»,-ասաց նա:

«Ի պատասխան փոխնախարարն ասաց. «Օրենքով կան հստակ ոստիկանությունում հրամանատարական շղթային վերաբերող կառուցակարգեր, եւ ով ինչ իրավասություններ ունի»:

Նիստը վարողներից ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը կոչ արեց ընդդիմադիր պատգամավորին իր բառապաշարի մեջ կոռեկտ լինել:

«Ես գիտեմ՝ ինչ բառեր կարող եմ օգտագործել: Դուք չէ, որ պետք է սահմանեք իմ բառապաշարը»:

  • Կիսվել: