ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավը շարունակում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավը շարունակում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում

«Նոր ուժ» կուսակցության ներկայացուցիչները Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 5-րդ օրը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում են։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նա թիմակիցների հետ շրջել է վարչական շրջանում, շփվել, լուսանկարվել  քաղաքացիների հետ, քարոզչական թռուցիկներ բաժանել և հորդորել անպայման գնալ՝ քվեարկելով իր ուժի օգտին, որի քվեաթերթիկը 5-րդն է։

 

  • Կիսվել: