երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Նոր հալածանք ու քաղաքական վրեժխնդրության դրսևորում՝ Վահագն Չախալյանի նկատմամբ․ Դանիելյան

Նոր հալածանք ու քաղաքական վրեժխնդրության դրսևորում՝ Վահագն Չախալյանի նկատմամբ․ Դանիելյան

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնում է․

«Ահազանգ ստացա քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի շահերի պաշտպան Արթուր Առուստամյանից։ Պարզվում է`օրերս հերթական անգամ փորձ է արվել հանիրավի մեղադրանք ներկայացնել Վահագնին, որ, իբր, վերջինս ՔԿՀ աշխատակցի հետ խոսել է անունով։ Փաստաբանը մեզ հայտնեց, որ սպասել են մինչ 18 արդարների գործով վերջին դատական նիստին և այսօր նրան տեղափոխել են պատժախուց (հայտնի որպես «կարցեր»):

Սա մեր կողմից գնահատվում է իբրև նոր հալածանք ու քաղաքական վրեժխնդրության դրսևորում Վահագն Չախալյանի նկատմամբ։ Հայտնում եմ նաև, որ, չնայած այս ամենին, Վահագնը անկոտրում է, և ոչ մի նման քայլ նրան չի կարող հետ պահել պայքարից։

Մենք ամեն ինչ անելու ենք Վահագն Չախալյանի իրավունքների պաշտպանության համար։

Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին»,- ահազանգել է նա։

  • Կիսվել: