Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ է գնալու Սարդարապատ՝ որպես վարչապետ. Բագրատ Սրբազան
Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ է գնալու Սարդարապատ՝ որպես վարչապետ։ Այս մասին այսօր Սարդարապատ մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Մենք գնում են Սարդարապատ՝ նշելու Մայիս 28-ը՝ մեր իրական տոնը։ Մենք ոչ մեկից այդ տոնը չենք գողացել, տարիներով նշել ենք, մեր ինքնության մաս է կազմում։
Փաշինյանը գնում է Սարդարապատ՝ վերջին անգամ այցելելու որպես վարչապետ»:
Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը քաղաքացիների հետ մեկնել է Սարդարապատ` այնտեղ գիշերելու եւ Մայիսի 28-ը նշելու:


