շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Նիկոլ Փաշինյանը և Սալոմե Զուրաբիշվիլին ընդգծել են հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը

Նիկոլ Փաշինյանը և Սալոմե Զուրաբիշվիլին ընդգծել են հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Զրուցակիցներն ընդգծել են հայ-վրացական բազմադարյա հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունն ու վստահություն հայտնել, որ երկու եղբայրական երկրների փոխգործակցությունը վարչապետի այսօրվա այցից հետո ևս նոր ազդակ կստանա»,- գրել է Գևորգյանը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: