Նիկոլ Փաշինյանը և բարձրաստիճան այլ անձինք հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պետական այլ պաշտոնատար անձինք քիչ առաջ այցելել են Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Վարչապետին ուղեկցում էր ՀՀ նխագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, բազմաթիվ պատգամավորներ, նախարարներ, այլ պաշտոնյաներ, տարբեր դեսպանությունների աշխատակիցներ, ապա նաեւ նախարարությունների աշխատակիցներ:
Նշենք, որ նրանց հետ չէր Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ եկեղեցական դասից որեւէ մեկը


