կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ

Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնության Ալթայի Հանրապետություն:

Օդանավակայանում վարչապետ Փաշինյանին դիմավորել են Ալթայի Հանրապետության ղեկավար Անդրեյ Տուրչակը, Ալթայի Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Պրոկովևը և Գորնի Ալթայի քաղաքապետ Օլգա Սաֆրոնովան։

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։

Նիկոլ Փաշինյանն Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին։

  • Կիսվել: