ուրբաթ, սեպտեմբեր 11
11 / 9 / 2026
Նարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են ՌԴ դեսպանին

Նարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են ՌԴ դեսպանին

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը սեպտեմբերի 11-ին հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հետագա խորացման ու ընդլայնման հեռանկարներին վերաբերող հարցեր, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցության համատեքստում։ Կողմերը կառուցողական երկխոսությունը շարունակելու և երկկողմ փոխգործակցությանը նպաստող նախաձեռնություններին ու քայլերին աջակցելու պատրաստակամություն են հայտնել։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև աշխարհաքաղաքական զարգացումներին։

  • Կիսվել: