Նախորդ գիշեր ՌԴ ԶՈւ-ն Կիևի վրա արձակել են ռազմական հակամարտության սկզբից ի վեր ռեկորդային թվով բալիստիկ հրթիռներ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Telegram ալիքում հրապարակել է Կիևի և նրա մարզի վրա գիշերը կատարված զանգվածային հարվածի մանրամասները, որը Ուկրաինան արդեն անվանել է «ամբողջ ռազմական հակամարտության ընթացքում ամենահզոր բալիստիկ հարձակումը»։
Նախարարությունը մանրամասնել է, որ հարվածը հասցվել է օդային և ցամաքային ճշգրիտ զենքերի, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Ռուսական զինված ուժերը թիրախավորել են Ուկրաինայի մայրաքաղաքում և շրջակա տարածաշրջանում գտնվող ռազմաարդյունաբերական օբյեկտներն ու լոգիստիկ կենտրոնները։
«Այսօրվանը, անկասկած, վերջը չէ։ Մենք լիցքավորված ենք և շարունակում ենք»,- նշել է Պաշտպանության նախարարությունը՝ ավելացնելով հրթիռի արձակման լուսանկարը։
Ըստ ուկրաինական INSIDER UA Telegram ալիքի՝ հուլիսի 19-ի գիշերը Ռուսաստանի զինված ուժերը Կիևի վրա արձակել են ռազմական հակամարտության սկզբից ի վեր ռեկորդային թվով բալիստիկ հրթիռներ. Ուկրաինայի մայրաքաղաքում 53 րոպեի ընթացքում արձանագրվել է 40 հրթիռի պայթյուն։ Դրանից հետո Կիևի տարբեր շրջաններում հրդեհներ են բռնկվել։
Մոնիտորվար մոնիթորինգային ռեսուրսը պարզաբանել է, որ հարվածները հասցվել են «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգերի և «Ցիրկոն» հիպերձայնային թևավոր հրթիռների միջոցով։



