Նախարարը տեսանյութ է հրապարկել Ծաղկաձորի Գրողների միության հանգստյան տնից
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Ծաղկաձորի Գրողների միության հանգստյան տուն։
Նշենք, որ հանգստյան տունը ծառայում է որպես վարակից մեկուսացվածների վայր։
Համակարգող Սպարտակի խոսքով՝ Գրողների միության շենքում այս պահին կա 80 մեկուսացված, բոլորի վիճակը շատ լավ է, սննդի սպասարկումը բարձր մակարդակի է, ճիշտ ժամանակին և համեղ: Տնական մածուն, խորոված, կաթ՝ սննդամթերքները թվարկեց աշխատակիցն ու հավելեց, որ շատերն ուզում են մեկուսացման 14 օրը կրկնապատկել և էլի մնալ շենքում: