ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Նացիզմի դեմ hաղթանակի հիշողության պահպանումը պարտականություն է. համատեղ հայտարարություն՝ ԵԱՀԿ-ում

Նացիզմի դեմ hաղթանակի հիշողության պահպանումը պարտականություն է. համատեղ հայտարարություն՝ ԵԱՀԿ-ում

«Նացիզմի դեմ hաղթանակի պատմական հիշողության պահպանումը ընդհանուր պարտականություն է»: Այս մասին Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և մի շարք այլ հետխորհրդային երկրների պատվիրակությունները ԵԱՀԿ-ում համատեղ հայտարարություն են տարածել։

Հայտարարության մեջ ասված է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման կամ խեղաթյուրման փորձերն անընդունելի են, ինչպես նաև անընդունելի են նացիստների և նրանց հանցակիցների վերականգնմանն ուղղված ջանքերը, ասվում է հայտարարության մեջ։

Նշված երկրները նաև դատապարտել են ազատագրող զինվորների հուշարձանների և թաղման վայրերի ոչնչացումն ու պղծումը։ Նաև ընդգծել են Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը վերաշարադրելու փորձերի անթույլատրելիությունը՝ կոչ անելով բոլոր երկրներին և ժողովուրդներին հարգել հաղթանակը կերտողների հիշատակը։

 

  • Կիսվել: