հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Մշտական ռեժիմով աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու խնդիրը լուծելու համար. Փաշինյան

Մշտական ռեժիմով աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու խնդիրը լուծելու համար. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ մշտական ռեժիմով աշխատանքն է տարվում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու խնդիրը լուծելու համար։

Այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում։

«Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու նպատակով մեր պետական ինստիտուտներն ամենօրյա ռեժիմով աշխատում են, որպեսզի նախ տեղեկատվությունը ճշտեն, որտեղ հնարավոր է ՝ աջակցություն ցուցաբերեն։ Մեր նախկին փորձը ցույց է տվել, որ աշխատանքը շատ թե քիչ արդյունավետ է այն պարագայում, երբ արվում է լուռ և կոնֆիդենցիալ, ինչն արվում է նաև այժմ»,- ասաց Փաշինյանը։  

 

  • Կիսվել: