Մխիթար Հայրապետյանը կհեռանա պաշտոնից, Ալեն Սիմոնյանի քաղաքական ճակատագրի մասին խոսք չի կարող լինել. Փաշինյան
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը կհեռանա պաշտոնից։
«Մխիթար Հայրապետյանը, քննարկումների արդյունքում, ինքը չի ցանկացել շարունակել գործունեւթյունը կառավարության կազմում»,- կառավարության նիստի հետո ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝
Նա նշեց, որ Ալեն Սիմոնյանի քաղաքական ճակատագրի մասին խոսք չի կարող լինել. «Խոսքը հետագայում նրա ներգրավվածության ձևաչափի մասին է։ Հիմա քննարկում ենք, մտածում ենք, լուծումներ լինեն՝ կտեղեկացնենք»։



