հինգշաբթի, սեպտեմբեր 24
24 / 9 / 2026
Միրզոյանը ու Բենինի ԱԳ նախարարը երկու համաձայնագիր են ստորագրել

Միրզոյանը ու Բենինի ԱԳ նախարարը երկու համաձայնագիր են ստորագրել

ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Բենինի արտաքին գործերի նախարար Կորին Ամորի Բրունեն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Բենինի Հանրապետության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին» համաձայնագիր։

 

 
 

ԱԳԱՄ նախարարությունից հայտնում են, որ ստորագրվել է նաև «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության և Բենինի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև դիվանագիտական դասընթացների բնագավառում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր:

  • Կիսվել: