երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
 Միրզոյանն ու Շվեդիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությունը

Միրզոյանն ու Շվեդիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությունը

Հունիսի 15-ին Լյուքսեմբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մարիա Մալմեր Ստեներգարդի հետ: 

Շվեդիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և հաղթանակի կապակցությամբ: 

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Շվեդիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ կարևորելով տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ օրակարգի հարցերին, այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին, այդ թվում՝ Շվեդիայի աջակցությանը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և տնտեսական դիմակայունության ամրապնդմանը։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային զարգացումներին:

  • Կիսվել: