ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման ուղղությամբ աշխատանքները

Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման ուղղությամբ աշխատանքները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լատվիայի միջև երկկողմ գործընկերության շարունակական ամրապնդման հարցեր: Կարևորվել է տնտեսական ոլորտում փոխգործակցության ակտիվացումը՝ հաշվի առնելով քաղաքական մակարդակում այդ հարցում արտահայտված պատրաստակամությունը:

Արարատ Միրզոյանը և Բայբա Բրաժեն մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման ուղղությամբ աշխատանքներին: Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել ժողովրդավարական գործընթացները թիրախավորող հիբրիդային տարատեսակ գործողություններին և դրանց արդյունավետ հակազդմանը:

  • Կիսվել: