շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Միրզոյանն ու Ալբանիայի ԱԳ նախարարը քննարկել են երկու երկրի միջև համագործակցության զարգացման հարցեր

Միրզոյանն ու Ալբանիայի ԱԳ նախարարը քննարկել են երկու երկրի միջև համագործակցության զարգացման հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի ԱԳ նախարար Էլիզա Սպիրոպալի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ալբանիայի միջև համագործակցության զարգացման հարցեր։

Ընդգծելով երկու երկրների ղեկավարների մակարդակով ձևավորված երկխոսությունն՝ Արարատ Միրզոյանը և Էլիզա Սպիրոպալին կարևորել են տնտեսական, նորարությունների և այլ ոլորտներում համագործակցության ներուժի արդյունավետ իրացումը։

Անդրադարձ է կատարվել ԵՄ-ին առնչվող փոխգործակցության հարցերի. ԱԳ նախարարներն ընդգծվել են ինտեգրման գործընթացում փորձի փոխանակման պատրաստակամությունը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ։

  • Կիսվել: