շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Միքայել Սրբազանին անազատության մեջ պահելը ուղղակի հետևանք է իշխանության եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ ատելության խոսքի. Մայր Աթոռ

Միքայել Սրբազանին անազատության մեջ պահելը ուղղակի հետևանք է իշխանության եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ ատելության խոսքի. Մայր Աթոռ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է 2025թ. հուլիսի 30-ին Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, որով կալանքը կիրառելու մասին սկզբնական ապօրինի դատական ակտը թողնվել է ուժի մեջ։Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ 

«Առաջին ատյանի դատարանը 2025թ. հունիսի 28-ին Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կալանքը կիրառել էր գործի քննությանը խոչընդոտելու և հանցանք կատարելու մտացածին հիմնավորումներով։

Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին անազատության մեջ պահելը խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված պատժողական գործողություն է և ուղղակի հետևանք իշխանության եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ ատելության խոսքի։

Հորդորում ենք դատական և դատախազական մարմիններին անհապաղ ազատ արձակել ա նհիմն կալանավորված Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին»,- նշվում է Մայր Աթոռի հայտարարության մեջ։ 

  • Կիսվել: