շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պետք է րոպե առաջ ազատ արձակվի. Մարուքյան

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պետք է րոպե առաջ ազատ արձակվի. Մարուքյան

Քիչ առաջ տեղեկացա, որ վերաքննիչ դատարանը մերժել է Շիրակի թեմի առաջնորդ, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանքից ազատելու պահանջով պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:

՛՛Միքայել սրբազանի գործի նախաքննությունը ավարտված է, բայց նրա խափանման միջոցը ապօրինի կերպով թողնում են անփոփոխ։ Այն պարագայում, երբ Միքայել սրբազանը կալանավորվել է ընդամենը հարցազրույց տալու համար, գործով վկա չկա, և նաև չկան հիմնավոր կասկածներ, որ նա կարող է փախուստի դիմել կամ անպատշաճ վարքագիծ դրսևորել ազատության մեջ։

Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է և պահվում է անազատության մեջ իր սուր հակաիշխանական հայտարարությունների համար։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պետք է րոպե առաջ ազատ արձակվի՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: