չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Մինչև միջազգային դատարաններ գնալու ենք, այս մարդիկ՝ դատախազից գլխավորությամբ, բոլորը ներողություն են խնդրելու․ Արծվիկ Մինասյան

Մինչև միջազգային դատարաններ գնալու ենք, այս մարդիկ՝ դատախազից գլխավորությամբ, բոլորը ներողություն են խնդրելու․ Արծվիկ Մինասյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին մեղադրանք  է առաջադրվել։

«Ինչպես ԱԺ-ում ներկայացվել է՝ նախկին քրեական օրենսգրքի 308-ի 2-րդ մաս, նոր քրեական օրենսգրքի  440-ի  2-րդ-ը, 5-րդ մասով ՝ որպես պաշտոնական դիրքի չարաշահումը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով իր դեմ ներկայացված մեղադրանքին։

«Սա իրավական տեսակետից զուրկ, քաղաքական հետապնդման դասական օրինակ է, մինչև միջազգային դատարաններ գնալու ենք։ Այս մարդիկ՝ դատախազից գլխավորությամբ, բոլորը ներողություն են խնդրելու։   Որպես խափանման միջոց ընտրվել է բացակայության արգելքը։ Հրաժարվել եմ ցուցմունք տալուց,քանի որ   սա քաղաքական հետապնդում էև զուրկ է իրավական որևէ հիմքից»,- ասաց Մինասյանը։

 Նրա փոխանցմամբ, թե ինչ հարցաքննություն կլինի առաջիկայում կամ այլ վարքագծի մասով, լրացուցիչ տեղեկացնեն։

«Նիկոլիզմի վերջ տրվելու է»,-ավելացրեց ԱԺ պատգամավորը։։

  • Կիսվել: