ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Միջնաժամկետ կանխատեսումների իրատեսականությունը խորը մտահոգությունների տեղիք է տալիս. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Միջնաժամկետ կանխատեսումների իրատեսականությունը խորը մտահոգությունների տեղիք է տալիս. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ կառավարության 2027-2029թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:

 

Այսպես.

ՀՀ կառավարության 2027-2029թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) համաձայն՝ 2026թ. համար կառավարությունը կանխատեսում է 5.4% տնտեսական աճ, որը միջնաժամկետ հատվածում պետք է աստիճանաբար արագանա և 2029-ին հասնի 6.1%-ի։ Մինչդեռ, միջազգային կազմակերպությունների կանխատեսումները միջնաժամկետ հատվածի տնտեսական աճի վերաբերյալ շարունակում են մնալ զգալի չափով պահպանողական։ Սա վկայում է, որ ՄԺԾԾ-ի առավել մտահոգիչ դրույթներից մեկը տնտեսական աճի կանխատեսումների լավատեսական բնույթն է։ Ընդ որումլավատեսության շուրջ փաստաթղթում ներկայացված հիմնավորումներն առավելապես կապված են այնպիսի գործոնների հետորոնց ազդեցությունը կա՛մ արդեն թուլանում էկա՛մ դրանց իրականացման ժամկետները վերջին տարիներին պարբերաբար հետաձգվում են։ ԱվելինՄԺԾ ծրագրում միաժամանակ նշված էոր ՀՀ տնտեսական աճի կանխատեսումներնիրենց մեջ կրում են մեծ անորոշություններ՝ պարունակելով դեպի ներքև (բացասաբար ազդողև դեպի վեր (դրական զարգացումներ ենթադրողերկկողմանի ռիսկերԵվ ուշագրավ էոր դեպի ներքև ռիսկերը գերակշռում են։ Այսինքն, ըստ էության, հենց ՄԺԾԾ-ի հեղինակներնեն ընդունում, որ զգալի անորոշությունների շրջանակում ձևավորված ծրագրի հիմնական մակրոտնտեսական սցենարի տնտեսական զարգացումների հավանական շեղումներն առավելապես բացասական ուղղությամբ են:

 

2027-2029թթ. ՄԺԾԾ-ով պետական բյուջեի ընդհանուր եկամուտների և հարկային եկամուտների անվանական մեծությունների կանխատեսումները վերանայվել են աճի ուղղությամբ։ Մինչդեռ, աճը չի ուղեկցվում ՀՆԱ-ի նկատմամբ դրանց հարաբերակցության համարժեք ավելացմամբ։

Ծրագրով կանխատեսվում է, որ 2029-ին բյուջեի ընդհանուր ծախսերը կկազմեն 4,461 մլրդ դրամ՝ 2025-ի ցուցանիշից 35.0%-ով ավելի, իսկ կառավարության պարտքը, 2025-ի 5,355 մլրդ դրամից աճելով 43.6%-ով, 2029-ին կհասնի 7,689 մլրդ դրամի։ Պետական բյուջեի ընդհանուր ծախսերի և կառավարության պարտքի շարունակական աճի դիմաց 2029 թվականին 2026-ի համեմատ կանխատեսվում է ՀՆԱ-ի նկատմամբ դրանց հարաբերակցության նվազում` պայմանավորված ՀՆԱ-ի առաջանցիկ աճով։

Ըստ Ծրագրիմիջնաժամկետ հատվածում կառավարության պարտքի բեռն անհամեմատ ծանրանալու է: Պարտքի սպասարկման տոկոսավճարները 2025-ի փաստացի մեծության համեմատ 2029-ին կազմելու են 42.4%-ով ավելի՝ 349 մլրդ դրամից հասնելով 493 մլրդ դրամի:

Հատկանշական էոր ծրագրում շարունակում են կրկնվել մի շարք կանխատեսումներորոնց իրականացումը նախորդ տարիներին բազմիցս հետաձգվել է։ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին դրույթը դրա ամենաբնորոշ օրինակներից է։ Նախորդ ՄԺԾԾ-ներում էլ էր նշվածոր հանքավայրը կշահագործվի արդեն ծրագրի կազմման տարում և դրական նպաստում կունենա այդ տարվա տնտեսական աճին։ Հաշվի առնելով վերջին տարիներին նման կանխատեսումների պարբերաբար հետաձգվելու հանգամանքը՝ ավելի է հիմնավորվում Ծրագրի իրականացման նկատմամբ թերահավատությունը:

Ուշագրավ էոր Ծրագրով ընթացիկ տարվա բյուջեի ծախսերի սպասվող մեծությունը նույնիսկ մի փոքր ավելին էքան տարեկան հաստատված բյուջեով պլանավորված մեծությունը։ Մինչդեռ հայտնի էոր գործող կառավարության գործունեության տարիներին ձևավորվել է տխուր ավանդույթ՝ բյուջեի ծախսերը մշտապես թերակատարվում են։ Վերջին հասանելի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2026-ի 1-ին եռամսյակում բյուջեի ծախսերը թերակատարվել են 29.6%-ով։ Այս պարագայումակնկալելոր տարեվերջին բյուջեի փաստացի ծախսերը նույնիսկ գերազանցելու են բյուջեով պլանավորված մեծությունըանհիմն լավատեսություն է։ Իսկ եթե նույնիսկ ընթացիկ տարվա սպասվող մեծությունն է անիրատեսականինչպե՞ս կարող են վստահություն ներշնչել դրա հիման վրա առաջիկա երեք տարվա համար կատարված կանխատեսումները։ Այս առումով ևս դրանց հիման վրա կառուցված միջնաժամկետ կանխատեսումների իրատեսականությունը խորը մտահոգությունների տեղիք է տալիս։

Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://l1nq.com/p57u7oz :

  • Կիսվել: