երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
«Միասնության թևեր» կուսակցությունը դիմելու է ՍԴ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով

«Միասնության թևեր» կուսակցությունը դիմելու է ՍԴ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով

Մենք տեր ենք կանգնելու մեզ տրված 33 537 քվեին. մարդիկ վստահել ու հավատացել են մեզ, և մենք իրավաչափ բոլոր եղանակներով գնալու ենք մինչև վերջ՝ պաշտպանելու այդ քվեները, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հունիսի 14-ի որոշումը մենք համարում ենք ոչ իրավաչափ։ Օրենքով չարգելված բոլոր եղանակներով գնալու ենք մինչև վերջ՝ պաշտպանելու մեզ տրված քվեները, այդ թվում՝ դիմելու ենք Սահմանադրական դատարան»,-ասաց Դրմեյանը։

Նա նշեց, թե ընտրությունների արդյունքները չեն արտահայտում ընտրողների իրական կամքը։

«Չեն արտահայտում այն հիմքով, որ նախընտրական ողջ ընթացքում ՔՊ-ի և իշխանական ապարատի կողմից  ընտրողների վրա կիրառվել են այնպիսի միջոցներ, որ նրանք չեն կարողացել ազատ արտահայտել իրենց կամքը։ Խախտվել է սահմանադրությամբ պաշտպանվող ընտրության ազատությունը»,-ասաց Լիպարիտ Դրմեյանը։

Նա հայտարարեց, թե ընտրությունները չեն եղել ազատ և հավասար։

  • Կիսվել: