երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
«Միասնության թևեր»-ի թեկնածուների նախընտրական քարոզչության պաստառները Մարտունու համայնքապետարանի անօրինական ցուցումով հեռացվել է (տեսանյութ)

«Միասնության թևեր»-ի թեկնածուների նախընտրական քարոզչության պաստառները Մարտունու համայնքապետարանի անօրինական ցուցումով հեռացվել է (տեսանյութ)

Մարտունու Ծակքար գյուղի 19/36 ընտրատեղամասի մոտ տեղակայված «Միասնության թևերի» թեկնածուների նախընտրական քարոզչության պաստառները Մարտունու համայնքապետարանի անօրինական ցուցումով հեռացվում են։

Մինչև «Միասնության թևերի» ներկայացուցիչը կնկատեր անօրինական դեպքը, արդեն ամբողջությամբ հեռացված է եղել Արման Թաթոյանի պոստերը, որոնք տեղակայված են ԿԸՀ-ի կողմից նախատեսած վայրում։

Սրան հաջորդել է մյուս ապօրինությունը` հաղորդումը Ոստիկանությունում փորձել են ապօրինաբար չվերցնել, էժան պատճառաբանություններով, թե իմաստ չունի:

Հիշեցնենք, որ սա այն նույն համայնքապետարանն է, որտեղից Արման Թաթոյանը ձայնագրություն էր հրապարակել՝ ցույց տալով, որ դպրոցի տնօրեններին ստիպելով տանում են ՔՊ-ի գրասենյակի բացմանը։

Այստեղ էր, որ բազմաթիվ տեղեկություններով Մարտունու համայնքապետարանի անօրինականությունները հովանավորվում են բարձրագույն իշխանության մակարդակով` ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը, ՔՊ կուսակցության բարձրաստիճան անդամներ, պետք է ստուգվեն Նիկոլ Փաշինյանի, Արայիկ Հարությունյանի, Սուրեն Պապիկյանի, Լիլիթ Մակունցի արարքները և մյուս բոլոր վերոնշյալ տեղեկությունները:

  • Կիսվել: