երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Միակ ելքը Բաքու–Ստեփանակերտ երկխոսությունն է. Նիկոլ Փաշինյան

Միակ ելքը Բաքու–Ստեփանակերտ երկխոսությունն է. Նիկոլ Փաշինյան

Միակ ելքը Բաքու–Ստեփանակերտ երկխոսությունն է։ ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։
 
«Իրավիճակից միակ ելքը Բաքու–Ստեփանակերտ երկխոսությունն է։ Ադրբեջանն ամեն կերպ վիժեցնում է երկխոսության այդ հնարավորությունը»,– ընդգծեց նա։
 
Ըստ նրա` այս իրավիճակում Լաչինի միջանցք միջազգային առաքելություն գործուղելու անհրաժեշտություն կա, ավելին` դա արդեն հրատապ է դարձել։

  • Կիսվել: