Մի ժամ սպասենք, իրենք պետք է որոշում կայացնեն. Վարդևանյանը՝ վերաքվեարության անցկացման մասին
Իրենք վերաքվեարկություն չեն անում, դա անելու համար պետք է լինեն անկախ մարմին: Այս մասին քիչ առաջ ԿԸՀ-ի շենքի մոտ հավաքված բազմությանն ասաց «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը:
«Այս օրերի ընթացքում բազմաթիվ կարծիքներ է ներկայացվել, նույնիսկ դատական ակտը, որ ասում է՝ պետք է անել վերաքվեարկություն։ Ես չեմ հավատում, որ իրենք դա անելու են։ Իհարկե, մի ժամ սպասենք, ժողովուրդ ջան, կարծում եմ` այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն»,-նշեց նա:



